Օգոստոսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում. Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել է անչափահաս տղայի մարմին, հաղորդում է Shamshyan.com—ը;

Տեղում պարզվել է, որ մահացածը նույն տան բնակիչ, 8-ամյա Կ․ Լ․-ն է։

Ահազանգով դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ

Share.