Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներին հրամայել է դադարեցնել բանակցությունները Իրանի հետ, հայտնում է CNN‑ը։
Բացի այդ, իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքով՝ Սպիտակ տան ներկայացուցիչները վերջերս քաղաքական դաշնակիցներին հայտնել են ռազմավարության փոփոխության մասին՝ «անմիջապես հարված հասցնել Իրանին» մոտեցումից անցնելով «երկարաժամկետ հեռանկարում խեղդամահ անել երկիրը» մոտեցմանը։
Պաշտոնյաները հայտնել են, որ Թրամփի հրահանգը իր բանակցային թիմին, որի կազմում են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները, չկապ հաստատել Թեհրանի հետ, տրվել է Իրանի հետ մի շարք «դրական քննարկումներից» հետո։
Սակայն, պաշտոնյաների խոսքով, Թրամփը դեռևս դժգոհ է Թեհրանի՝ իր պահանջներին զիջելու չկամությունից։
Աղբյուրների փոխանցմամբ՝ կուլիսների հետևում Թրամփը դժգոհություն է հայտնում համաձայնագրի ձևավորվող ուրվագծերից, որը Իրանը փորձում է կնքել Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցով տեղաշարժի կարգավորման վերաբերյալ։
Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ ակնկալվում է, որ ԱՄՆ-ն շուտով Իրանի դեմ նոր խիստ պատժամիջոցներ կսահմանի, հնարավոր է՝ արդեն այս շաբաթ։
