Այսուհետ բրնձի ջուրը չեք թափի

Իսկական սննդարար ջուրն այն է, որի մեջ եփում ենք բրինձը

Բրնձի ջուրը շատ օգտակար է: Այս հին չինական ըմպելիքը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի բրինձ և ջուր:

Պատրաստման եղանակը

Եթե կարծում եք, որ խոսքը գնում է այն ջրի մասին, որով լվանում եք բրինձը, սխալվում եք:  Այս ջուրը խմելի է և առողջարար, բայց այն անգամ մոտ չէ իրական բրնձի ջրին, որի մասին խոսելու ենք:

Իսկական սննդարար ջուրն այն է, որի մեջ եփում ենք բրինձը: 

Բրնձի ջուրը պատրաստելու համար պետք է սովորականից շատ ջուր լցնել բրնձի վրա և եփել: Կարող եք բրնձի ջուրը խմել կամ օգտագործել մազերը կամ դեմքը լվանալու համար: Այս ջուրը խմելի է թե տաք, թե սառը  վիճակում: Կապ չունի, թե ինչպես եք օգտագործում, սննդարար ազդեցությունը կզգաք ձեր մաշկի վրա:

Օգտակար հատկանիշներ

  1. Կարգավորում է մարմնի ջերմաստիճանը
  2. Կանխարգելում է գաստրոէնտերիտը
  3. Կանխարգելում և բուժում է փորկապությունը
  4. Կանխարգելում է քաղցկեղը
  5. Էներգիա է հաղորդում

Կոսմետիկ հատկանիշներ

  • Ձեր մաշկն ավելի կփափկի և գեղեցիկ կդառնա, եթե լվանաք բրնձի ջրով
  • Օգտագործեք այս ջուրը՝ որպես տոնիկ
  • Բրնձի ջուրը կօգնի փակված ծակոտիների դեպքում
  • Բրնձի ջրով լվանալու դեպքում ձեր մազերն ավելի կառողջանան, փայլ կստանան:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը, գրում է blog.168.am