Իսպանիայի Գրանադայի նահանգում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երեք մարդ թեթև վնասվածք է ստացել, գրանցվել են լայնածավալ ավերածություններ։

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 10։30-ից հետո: էպիկենտրոնը գտնվել է Գոխար մունիցիպալիտետում:

Ցնցումները հատկապես ուժեղ են զգացվել Գրանադայի հատվածում, ինչպես նաև Մալագայում, Կորդոբայում, Ալմերիայում, Խաենում և այլ քաղաքներում։

Երկրաշարժին հաջորդել է 6 ետցնցում:

Share.