Աստղացույցի 5 ամենավախեցնող նշանները

Կարիճները շատ ինտենսիվ ու փակ են, դրա համար էլ  ձեր առջև միանգամից չեն բացվի։ Դուք չեք կարող նրա արձագանքը կռահել, որքան էլ աշխատեք դա անել

Նրանք կարող են օտարոտի, սառը ու անմատչելի լինել

Որքան էլ դուք փորձեք ընկերասեր և բաց թվալ, ձեր շրջապատում միշտ կգտնվեն մարդիկ, որոնք ձեզ ընդառաջ չեն գա։

Ահա թե աստղացույցի ո՞ր նշանները կթվան ձեզ վախեցնող, օտարոտի, սառը ու անմատչելի։

  1. Կարիճ (23 հոկտեմբերի – 21 նոյեմբերի)

Կարիճները շատ ինտենսիվ ու փակ են, դրա համար էլ  ձեր առջև միանգամից չեն բացվի։ Դուք չեք կարող նրա արձագանքը կռահել, որքան էլ աշխատեք դա անել։ Նա կարող է կատաղությունից պայթել, երբ դուք նրան անմեղ սուտ ասեք, բայց բացարձակապես հանգիստ կլինի, եթե դուք, ասենք, վնասեք նրա մեքենան։ Կարիճների հետ ավելի լավ է չթուլանալ։

  1. Ցուլ (20 ապրիլի – 20 մայիսի)

Ցուլը շատ փակ է, հատկապես, երբ իրեն ինչ-որ բանում ճիշտ է համարում։ Եթե նա համոզված է իր կարծիքի մեջ, հակառակում նրան համոզել հնարավոր չէ։ Ոչ ոք չի կարող մոտ գնալ Ցուլին, երբ նրա քթանցքներն ուռչում են համառությունից կամ կատաղությունից։ Նրանք այնպիսին չեն, որ պարզապես ինչ-որ մեկին թողնեն հեռանալ։ Դրանք այն մարդիկ են, ովքեր սխալ են ֆիքսվում, քանի դեռ գործնականորեն չեն պայթում զայրույթից։

  1. Առյուծ (23 հուլիսի – 22 օգոստոսի)

Առյուծը կարող է շատ դաժան լինել, երբ դա անհրաժեշտ է, և նրա մոլեգնությունը չափազանց վախեցնում է։ Նա տարված է այն բանով, ինչին հավատում է, և դրանում անսասան է։ Առյուծն ինքնավստահ է և գիտի, թե ով է ինքը։ Առյուծը սեփական արժանապատվության գերազանց զգացողություն ունի, և դա վախեցնում է մարդկանց, ովքեր վստահ չեն իրենց ունակությունների մեջ։

  1. Կույս (23 օգոստոսի – 22 սեպտեմբերի)

Գիտելիքները կարող են վախեցնել, և այդ մասին Կույսերը գիտեն։ Նա ոչ կանխամտածված կերպով այլ մարդկանց ստիպում է իրենց անհարմար զգալ։ Հենց դա կարող է շատ մարդկանց վախեցնել Կույսի հետ շփվել։ Բացի դրանից, Կույսը կարող է քննադատել ուրիշներին, և այդ սուբյեկտիվ դատողությունը նույնպես կարող է մարդկանց վանել նրանցից։

  1. Ջրհոս (20 հունվարի – 18 փետրվարի)

Քանի որ Ջրհոսն էմոցիոնալ կապերի երկրպագու չէ, նա կարող է սառը և անզգա թվալ, իսկ դա կարող է վախեցնել շրջապատողներին։ Նա նաև շատ խելացի է և առանձնապես մեծ համբերություն չունի նրանց համար, ովքեր իր հետ նույն մակարդակի վրա չեն գտնվում։ Սակայն առաջին տպավորությունը կարող է սխալ լինել, և հենց որ դուք հաղթահարեք Ջրհոսի հոգեբանական արգելքը, դուք կհայտնաբերեք, որ նա այնքան էլ սարսափելի չէ, այլ, ընդհակառակը, բարի ու շռայլ է։

Պատրաստեց 168.am-ը