Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների գրավչության ցուցանիշները՝ հենվելով միասնական քննությունների արդյունքների վրա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, նախարարի տեղակալն այդ մասին ասել է հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների, նախադպրոցական ու արտադպրոցական հաստատությունների տնօրենների, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկային հանդիպման ժամանակ։  

Միասնական քննությունների արդյունքներին անդրադառնալով՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նաև բուհերի գրավչության ցուցանիշները։

Դիմումների թվով առաջին տեղում Երևանի պետական համալսարանն է, երկրորդում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, երրորդում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։

Share.