Ձվածեղ լոլիկի մեջ

Գոյություն ունեն ձվածեղի բազում բաղադրատոմսեր, որ առաջարկում են ֆրանսիացի խոհարարները:

Առաջին հայացքից ձվածեղ պատրաստելը պարզունակ կարող է թվալ, բայց դա այդքան էլ այդպես չէ: Գոյություն ունեն ձվածեղի բազում բաղադրատոմսեր, որ առաջարկում են ֆրանսիացի խոհարարները: Ձեզ ենք ներկացնում ձվածեղը՝ լոլիկի մեջ:

Բաղադրիչներ՝

Լոլիկ – 2 հատ, 

ձու – 2 հատ,

 ապխտած միս – 50 գր, 

սամիթ – 20 գր, 

ձիթենու ձեթ, 

սև պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը. լոլիկը լավ լվացեք և միջուկը հանեք: Աղ լցրեք մեջը, օծեք ձեթով: Թավայի մեջ հերթով շարեք լոլիկները: Մանր կտրատեք ապխտած միսը և լցրեք լոլիկի մեջ: Առանց ձվի դեղնուցը վնասելու, լոլիկի մեջ ավելացրեք ձուն: Փուռը պետք է տաքացնել նախապես մինչև 180 աստիճանը: Եփել 10-12 րոպե, ապա վրան ավելացրեք կանաչեղենը: