Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության նախաձեռնությամբ, կոմունալ տնտեսության վարչության, Կենտրոն վարչական շրջանի և «Գրին Գրին» էկոկենտրոն բնապահպանական հասարակական կազմակերպության (ՀԿ) հետ համատեղ մաքրվել է Հրազդանի կիրճի մի հատված:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Մաքրապատման ընթացքում գետից և կիրճից դուրս են բերվել տասնամյակների ընթացքում կուտակված շինարարական ու կենցաղային աղբ և տարատեսակ այլ թափոններ:
Պարբերաբար իրականացվող նմանօրինակ միջոցառումների նպատակն է պահպանել Հրազդանի կիրճի մաքրությունը, որը Երևանի էկոհամակարգի ձևավորման կարևորագույն բաղադրիչներից է:
