«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է կատալոնական ակումբ և սկսել է մարզչական կարիերան, հաղորդում է Mundo Deportivo-ն: Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն ընդգրկվել է «Բարսելոնայի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Ժուլիանո Բելետիի մարզչական շտաբում:
38-ամյա Բուսկետսը նաև մասնակցում է ՈւԵՖԱ-ի մարզչական արտոնագրի դասընթացների: Բուսկետսը «Բարսելոնայի» համակարգում եղել է 2005-2023 թվականներին, գլխավոր թիմում անցկացրել է 722 հանդիպում, դարձել 18 գոլի ու 46 գոլային փոխանցման հեղինակ: Կատալոնական ակումբից հեռանալուց հետո նա խաղացել է նաև ամերիկյան «Ինտեր Մայամիում», իսկ 2025 թվականի դեկետեմբերին ավարտել է կարիերան:
