Օգոստոսի 18-ի առավոտյան ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Խարկովի մարզի Պեչենեգներին, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ։ Այս մասին հայտնել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Նրա խոսքով՝ ևս 8 մարդ տուժել է։ Հարվածի հետևանքով վնասվել են 10 առանձնատուն, սրճարան, փոստային բաժանմունք, խանութ և առնվազն 7 ավտոմեքենա, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։
