Իրանը կտրականապես բացառել է Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրում նախատեսված 60-օրյա ժամկետը երկարաձգելու վերաբերյալ ցանկացած բանակցություն։ Ինչպես տեղեկանում է Mehr գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

Նա ընդգծել է, որ Թեհրանը չի մշակում իր քաղաքականությունը ճնշման կամ արհեստական վերջնա​​ժամկետների ներքո, և որ Միացյալ Նահանգները սկզբից խախտել է հուշագիրը։

Բաղայիի խոսքով՝ փոխըմբռնման հուշագրի տեքստում չկար որևէ դրույթ, որը սահմաներ 60-օրյա վերջնաժամկետ՝ պարզաբանելով, որ փաստաթուղթը միայն նախատեսում էր միջուկային հարցի շուրջ բանակցություններ 60 օրվա ընթացքում։

«Մենք ընդհանրապես որևէ բանակցություն չենք սկսել, և ԱՄՆ-ն հենց սկզբից խախտել է փոխըմբռնումը, հետևաբար, 60-օրյա հարցն արդիական չէ», – նշել է նա։

Բաղային ընդգծել է, որ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի և գնահատականների վրա, այլ ոչ թե պարտադրված վերջնաժամկետի։

Խոսնակը նաև նշել է, որ Իրանի զինված ուժերը ուշադիր հետևում է զարգացումներին։ Նա հավելել է, որ տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի շարունակական գործունեության մի մասն է։

Share.