Հանրապետության տարածքում օգոստոսի 17-ի կեսօրից հետո, 18-ի գիշերը և կեսօրից հետո, 19-20-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ի Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ի ցերեկը Լոռիում և Տավուշում կբարձրանա 5-8, Սյունիքում՝ 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։
