Օգոստոսի 16-ի երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում Վազգեն Առաջին փողոցում բախվել են «BMW», «Tesla» և էլեկտրական «Honda» մակնիշի ավտոմեքենաները. փոխանցում է Շամշյանը։
Նախնական տեղեկություններով՝ 21-ամյա Նարեկ Հ.-ի վարած «BMW»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Honda»-ին, ապա «Tesla»-ին, դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտների համար նախատեսված հատվածում։
Բարեբախտաբար, վթարի հետևանքով տուժածներ չեն եղել։ Մինչ պարեկների ժամանումը՝ երկու երիտասարդ «BMW»-ից հանել են համարանիշները, իսկ պարեկների ժամանելուց հետո դրանք կրկին տեղադրել են մեքենայի վրա։
Դեպքի առթիվ Պարեկային ծառայությունում կազմվում են համապատասխան փաստաթղթեր։
