Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADNOC) նավը Հորմուզի նեղուցով անցնելիս հարձակման է ենթարկվել։ Ընկերության հայտարարության համաձայն՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, իսկ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ։

ADNOC-ն ընդգծել է ծովային անվտանգության և նավագնացության ազատության ապահովման կարևորությունը՝ հորդորելով հանրությանը զերծ մնալ չճշտված լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական աղբյուրներին։

Նշենք, որ տարածաշրջանում հակամարտության սկզբից ի վեր ընկերության արդեն 15 նավ ենթարկվել է հրթիռային և անօդաչուների հարձակումների։ Այդ հարվածների հետևանքով նախկինում զոհվել է անձնակազմի 1 անդամ, ևս 20-ը՝ վիրավորվել։

Share.