Իրանական ընկերությունները սկսել են Հայաստանի տարածքում 7,2 կիլոմետր երկարությամբ Քաջարանի թունելի շինարարությունը։

Այս նախագիծը համարվում է այսօր Կովկասում իրականացվող ամենաբարդ ինժեներական նախագծերից մեկը, գրում է «Իրանցի լրագրողի օրագիրը» Telegram-ալիքը։

Ալիքի տվյալներով՝ թունելը կդառնա «Հյուսիս — Հարավ» տրանսպորտային միջանցքի մի մասը, որը պետք է Իրանը կապի Հայաստանի, ապա՝ Վրաստանի և Սև ծովի նավահանգիստների հետ։

«Շինարարության ավարտից հետո Թեհրանը դեպի Սևծովյան տարածաշրջան և եվրոպական շուկաներ ավելի կարճ և ուղիղ ցամաքային երթուղի կստանա, ինչը թույլ կտա նվազեցնել կախվածությունը այլընտրանքային տրանսպորտային ուղիներից։

Իրանի համար Քաջարանի թունելը ուժեղացնում է Հայաստանի նշանակությունը որպես տարանցիկ հանգույց Իրանի, Կովկասի և Եվրոպայի միջև, իսկ «Հյուսիս — Հարավ» միջանցքն ինքնին ավելի ու ավելի մեծ ռազմավարական նշանակություն է ձեռք բերում տարածաշրջանային առևտրի և լոգիստիկայի համար», – նշվում է ռեսուրսի հրապարակման մեջ։

Share.