«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը քննարկել է Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը և որոշում կայացվել է, որը բաղկացած է 2 մասից: Այս մասին հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

«Հրապարակային որոշումն այն է՝ Էդգար Ղազարյանը ներողություն չի խնդրելու»,- նշել է նա։

Ինչպես հայտնել ենք, ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ լարված իրավիճակ է ստեղծվել:

Share.