ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեն Սիմոնյանին ներկայացրել է ՀՀ անվտանգության խորհրդում։ Նա այդ մասին հայտնել է սոցցանցերում և տեսանյութ հրապարակել։
«Ալեն Սիմոնյանին ներկայացրի որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար, Արմեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնեցի այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար»,– տեսանյութին կից գրել է Փաշինյանը։
