Կենտրոնական և Հարավային Ամերիկայի Լիգայի գավաթի կանոնավոր առաջնության երրորդ տուրում ամերիկյան «Ինտեր Մայամին» սեփական խաղադաշտում 2:3 հաշվով պարտվել է մեքսիկական «Լեոնին»:

«Ինտեր Մայամիից» աչքի են ընկել Դանիել Պինտերը և Յաննիկ Բրայթը:
Դաշտի տերերի կազմում ընդմիջմանը փոխարինման է մտել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, ով առաջին հանդիպումն է անցկացրել հոր մահից հետո:

39-ամյա արգենտինացի հարձակվողը վերջին օրերին գտնվում էր իր հայրենի Ռոսարիո քաղաքում, որտեղ մասնակցել էր հոր հուղարկավորությանը:

Share.