ԱԹՍ-ի բեկորներն ընկել են Տվերի մոտ գտնվող Wildberries-ի պահեստային շենքի վրա, վնասվել է պատը։ Ձեռնարկության աշխատակիցները չեն տուժել, հայտնել է նահանգապետի պաշտոնակատար Վիտալի Կորոլյովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Թշնամական ԱԹՍ-ների գրոհի գիշերային հետմղման արդյունքում անօդաչուի բեկորներից վնասվել է Կալինինսկի շրջանում գտնվող Wildberries պահեստային շենքի պատը։ Ձեռնարկության աշխատակիցները չեն տուժել», – գրել է նա։

Կորոլյովի խոսքով՝ ԱԹՍ-ի գրոհից հետո առաջացած ծխածածկույթն օպերատիվ կերպով վերացվել է։

«Տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները՝ ապահովելու օբյեկտի հետագա անվտանգությունը», – հայտնել է մարզի ղեկավարը։

Share.