«Եկեք քննարկենք` որոնք են հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ծնող հանգամանքները: Դրա ճարտարապետությունն սկսվել է 1905 թվականին, և կոչվում էր հայ-թաթարական բախումներ: Այդ ժամանակ Ռուսաստանում մոլեգնում էր չստացված հեղափոխությունը: Այդ ժամանակ հայերն ու թաթարներն ապրում էին կողք կողքի` խառը, զիգզագաձև: Կոնֆլիկտի ծնող համար 1` խառը բնակչություն: Համար 2` Ռուսական կայսրությունը խառը իրավիճակում էր և կարիք ուներ տարածաշրջանում պաշտպանելու իր ազդեցությունը:
…Եթե մենք չենք ուզում վերածնել նույն բախումները, ապա չպիտի անգամ խոսենք այն նույն ճարտարապետությունից, որը բերում է 1905-ի իրավիճակին: Հիմա հայերն ապրում են Հայաստանում, ադրբեջանցիները` Ադրբեջանում: Բոլոր խոսակցությունները` բնակչության վերադարձի մասին, կոնֆլիկտածին են»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ Քպ-ական նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Share.