ՊՍԺ-ն պատրաստվում է վերսկսել ակտիվ աշխատանքը տրանսֆերային շուկայում 2026 թվականի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը նվաճելուց հետո։ Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ սպասվում է, որ փարիզեցիները նոր առաջարկ կանեն բելգիացի հարձակվող Միկա Գոդտսի տրանսֆերի վերաբերյալ, որը պետք է գոհացնի «Այաքսին»։ Նշվում է նաև, որ կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը շուտով կմիանա թիմին։ Հաղորդվում է նաև, որ ակումբը պաշտոնական քայլեր կձեռնարկի «Պարմայի» ճապոնացի դարպասապահ Ձիոն Սուզուկիի տեղափոխության ուղղությամբ, որի հետ արդեն բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Տիտղոսի համար խաղում ֆրանսիական թիմը 2-1 հաշվով հաղթել էր անգլիական «Ասթոն Վիլային»։
