Ռուսաստանը և Ուկրաինան ավարտել են զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումը։
ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ փոխանակման շրջանակներում Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 261 զինծառայողի, իսկ Ուկրաինան՝ Ռուսաստանին՝ 24 զինծառայողի մարմին։
Նշենք, որ նախորդ փոխանակման ժամանակ Ռուսաստանին է հանձնվել 31, իսկ Ուկրաինային՝ 501 մարմին։
