Հայ շախմատիստները առաջատարներ են Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Պատանիների առաջնությունում 6 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով ունի 5.5 միավոր: Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը 5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում: Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը ունի 4.5 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանը և Մանվել Առաքելյանը՝ 4 միավոր: Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետներ Պոլինա Կոբակը և Նվարդ Հայրապետյանը ունեն 4 միավոր:

Առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ: 7-րդ խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 13-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Share.