Տոկիոն պահանջներ ունի Մոսկվայի նկատմամբ Կուրիլյան կղզիների հարցով, չնայած դրանք ամրագրվել են որպես Ռուսաստանի տարածք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների ժամանակ։

«Ճապոնիան տարածքային հավակնություններ ունի մեր երկրի նկատմամբ։ Նկատի ունեմ Կուրիլյան կղզիների խնդիրը։ Սակայն դա ամրագրված է միջազգային փաստաթղթերում որպես իրողություն, որն առաջացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով», – Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Share.