Չեռնոգորիայի Ցետինե քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության 5-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը գրոսմայստեր Էմին Օհանյանն է: Հայաստանի ներկայացուցիչը 5 խաղափուլում տարել է 4 հաղթանակ, գրանցել 1 ոչ-ոքի և ունի 4.5 միավոր:

Միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանը և Վահե Սուքիասյանը հավաքել են 4-ական միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանը և Մանվել Առաքելյանը՝ 3.5-ական միավոր: Աղջիկների առաջնությունում ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակն ունի 3.5 միավոր:

6-րդ խաղափուլը կկայանա օգոստոսի 12-ին:

Share.