Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանի դահլիճից փախուստի դիմած տղամարդը դեռ չի հայտնաբերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

«Ձեռնարկվում են օպերատիվ–հետախուզական միջոցառումներ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ»,– հայտնեցին ՆԳՆ–ից։

Հիշեցնենք` դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։ Ըստ լրատվամիջոցների` ընտանեկան բռնության գործով դատական նիստի ժամանակ, երբ դատավորը հայտարարել է, որ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվում է կալանքը, տղամարդը նիստի ավարտից հետո դուրս է եկել դատարանի դահլիճից և դիմել փախուստի։

Share.