Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի միջև ստորագրված հավաքական պաշտպանության մասին համաձայնագիրը վկայում է այն մասին, որ այս երկրները հասկացել են՝ անվտանգությունը չի կարող ապահովվել օտար տերությունների վրա հենվելու հաշվին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին, փոխանցում է Mehr։

Նրա խոսքով՝ Իսրայելի հարձակումները Լիբանանի, Պաղեստինի և Սիրիայի դեմ, ինչպես նաև նրա սպառնալիքները տարածաշրջանի այլ երկրների հասցեին, ամրապնդել են այն ըմբռնումը, որ տարածաշրջանային պետություններն այլևս չեն կարող ապավինել ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքներին։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ հենց Միացյալ Նահանգներն են նպաստել տարածաշրջանում անվտանգության իրավիճակի վատթարացմանը՝ հավելելով, որ Իսրայելն առանց ամերիկյան աջակցության չէր կարող իրականացնել իր գործողությունները։

Նա հավելել է, որ Օրմուզի նեղուցի հարավային երթուղին անօրինական է, անվտանգ չէ և խախտում է Իսլամաբադի հետ փոխըմբռնման հուշագիրը։

Share.