Իսպանիայի Ալիկանտե նահանգում Կաստել դե լ’Օլլա հրավառության փառատոնի ժամանակ վիրավորվել է 27 մարդ, հաղորդում է Cadena SER ռադիոն։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ հրավառության ժամանակ։

«Պիրոտեխնիկական անսարքության պատճառով… մինչև 27 մարդ վիրավորվել է Ալտեա քաղաքում 40 տարի անցկացվող ավանդական Կաստել դե լ’Օլլա փառատոնի մեկնարկի ժամանակ», – հաղորդել է ռադիոկայանի կայքը։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:

Share.