«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է հարձակման գծում Լամին Յամալի խաղային դիրքի մասին։ Գերմանացին չի պատրաստվում մշտական հիմունքներով Յամալին օգտագործել որպես «կեղծ ինը» համար:

Ֆլիկը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Յամալը կարող է հանդես գալ այդ դերում։

«Լամինն արդեն մեկ-երկու խաղում հանդես է եկել այդ դիրքում մեր թիմի կազմում: Ես նրան համարում եմ համաշխարհային մակարդակի ֆանտաստիկ ֆուտբոլիստ, հետևաբար, մենք կարող ենք հարմարվել բազմաթիվ տարբերակների: Այժմ մենք ավելի շատ կենտրոնացած ենք եզրային հարձակվողի դերի վրա, բայց կտեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը:

Կարծում եմ՝ Գորդոնն ու Ադեյեմին ի վիճակի են գործել ինչպես հարձակման երկու եզրերում, այնպես էլ 9 համարի դիրքում։ Մենք իսկապես ընտրության մեծ հնարավորություններ ունենք,»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։

Share.