Երևանի Կենտրոն վարչական շրջանի ոչ սահմանված տեղերում վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու թվով 12 դեպք է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Վճարովի ավտոկայանատեղիները կազմակերպվել են առանց իրավական հիմքերի։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ լռության կանոնների պահպանման համար էլ տնտեսվարողները նախազգուշացվել են հաստատված կանոնները խախտելու դեպքում առաջացող իրավական հետևանքների մասին:
