Սպիտակ տան մոտ հունիսի 14-ին անցկացված UFC Freedom 250 մրցաշարը կազմակերպիչներին 30 մլն դոլարի վնաս է պատճառել։

UFC-ի սեփականատեր TKO Group Holdings ընկերությունը ներդրողներին հայտնել է, որ մրցաշարի անցկացման առանձնահատկությունների պատճառով ընկերության շահութաբերությունը զգալիորեն նվազել է։

TKO-ի ֆինանսական տնօրեն Էնդրյու Շլայմերը նշել է, որ կազմակերպությունը սովորականից ավելի շատ է ծախսեր արել, մրցաշարը կազմակերպելու համար:

Վնասները փորձել են փակել գործընկերային համաձայնագրերի միջոցով։

Նրա խոսքերով՝ մրցաշարի ազդեցությունը, վնասները զգացվել են ինչպես UFC-ի, այնպես էլ ընկերության ընդհանուր ֆինանսական ցուցանիշների վրա։

Share.