Ինչպես հայտնել ենք, այսօր տեղեկություն էր տարածվել, որ Նուբարաշենի աղբավայրում երիտասարդ է մահացել: Հրապարակումից որոշ ժամանակ անց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեպքը Նուբարաշենի աղբավայրի հետ կապ չունի, դա ինչ-որ անձինք աղբավայրի մոտ աղբ են կուտակել, իսկ մահացածն էլ աղբավայրի աշխատակից չէ։
