Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է գերմանական «Լայպցիգի» եզրային հարձակվող Յան Դիոմանդեի տրանսֆերի մասին։

Ինչպես հաղորդում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2033 թվականը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Դիոմանդեի տրանսֆերի արժեքը կկազմի 115 միլիոն եվրո, ևս 15 միլիոն եվրո գերմանական ակումբը կարող է ստանալ հետագայում բոնուսների տեսքով։

Հարձակվողը «Լայպցիգի» կազմում հանդես էր գալիս 2025 թվականից։ 2025/26 մրցաշրջանում նա մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո։ Ավարտված աշխարհի առաջնությունում կոտդիվուարցին անցկացրել է 4 հանդիպում և կատարել 1 արդյունավետ փոխանցում։

Share.