Մադրիդի «Ռեալի» և «Լայպցիգի» եզրային հարձակվող Յան Դիոմանդեի հնարավոր տեղափոխությունը կարող է հետաձգվել կամ նույնիսկ չկայանալ։ Այս մասին հայտնում է AS պարբերականը:
19-ամյա ֆուտբոլիստը իրավական վեճ ունի իր նախկին գործակալ Մաքս Գրադելի հետ, որը պնդում է, թե Դիոմանդեն խախտել է իրենց միջև գործող պայմանագրի դրույթները։ Միևնույն ժամանակ, «Ռեալը» տրանսֆերի շուրջ համաձայնության է եկել Roc Nation գործակալության հետ և, ըստ տեղեկությունների, տեղյակ չի եղել նախկին ներկայացուցչի հետ առկա տարաձայնությունների մասին։
Գրադելը բողոք է ներկայացրել ՖԻՖԱ և այժմ միջազգային ֆուտբոլային կառույցը պետք է որոշում կայացնի գործարքի վերաբերյալ։
ՖԻՖԱ-ն կարող է հաստատել տրանսֆերը, ժամանակավորապես հետաձգել դրա գրանցումը կամ ամբողջությամբ արգելափակել գործարքը։
