Օգոստոսի 6-ին Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակել է քննել Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց վերաքննիչ բողոքները:

Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել դատավճիռները։

Հիշեցնենք, որ Բաքվի զինվորական դատարանի 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճռով Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը՝ 20 տարվա ազատազրկման, Մադաթ Սահակյանը  և Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15։

Share.