Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 6-ին ժամանել է Կիև։

Նրան դիմավորել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սիբիգան։

Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, այցի շրջանակում երկկողմ հանդիպում է նախատեսված Սիբիգայի հետ։ Բացի այդ, Բայրամովը մի քանի այլ հանդիպումներ է ունենալու նաև այլ պաշտոնատար անձանց հետ։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլին Ադրբեջան կատարած այցի ընթացքում հայտնել էր երկկողմ վեց փաստաթղթի ստորագրման մասին։ Այդ այցից հետո Ադրբեջանը Ուկրաինային որպես հումանիտար օգնություն փոխանցել էր հինգ ուղևորատար ավտոբուս։

Որոշ ժամանակ առաջ Բայրամովը այցելել էր Մոսկվա և հանդիպում ունեցել իր ռուս գործընկերոջ հետ։

Share.