Իսպանական Marca-ն ներկայացրել է հինգ հիմնական թեկնածուների, որոնք Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնում կարող են փոխարինել Ջանի Ինֆանտինոյին։ Հավակնորդների թվում են․
1. ՊՍԺ-ի և Ֆուտբոլային ակումբների եվրոպական խորհրդի (EFC) նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին։
2. ՖԻՖԱ փոխնախագահ և Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլային կոնֆեդերացիայի (CONCACAF) նախագահ Վիկտոր Մոնտալյանին։
3. ՈՒԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։
4. Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆան։
5. Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի (CAF) նախագահ Պատրիս Մոցեպեն։
Նշվում է, որ Մոնտալյանին ամենատրամաբանական ընտրությունն է, քանի որ նա ՖԻՖԱ-ի խորհրդի փոխնախագահն է և լավատեղյակ է կազմակերպության ներքին գործունեությանը։
Թեկնածուների հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 18-ն է։ Միայն ազգային ֆուտբոլային ասոցիացիան կարող է թեկնածու առաջադրել։ Թեկնածուն պետք է ունենա ամենաքիչը հինգ ազգային ֆեդերացիայի աջակցությունը։ ՖԻՖԱ նախագահի ընտրությունները նախատեսված են 2027թ․ մարտի 18-ին Ռաբատում։
