Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Շուշան» արտադրական կոոպերատիվին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասի (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ) արտադրական գործունեությունը:

Այդ մասին հաղորդագրություն է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորաբար՝ արտադրական շինության հատակների մակերևույթների մի մասը եղել է քայքայված, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,  արտադրամասը չի ունեցել սանհանգույց, անձնակազմի համար հանդերձարան։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Share.