ԱՄՆ-ն վերջին ամիսներին Կուբա է գործուղել հետախուզական ծառայությունների, այդ թվում՝ ԿՀՎ-ի (CIA) լրացուցիչ աշխատակիցներ, հայտնում է Politico-ն։

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Վաշինգտոնի նպատակն է հասնել Կուբայի ղեկավարության կողմից իրեն ցանկալի քայլերի իրականացմանը։ Ըստ աղբյուրների՝ քննարկվում են տարբեր սցենարներ՝ ռազմական գործողությունից մինչև Կուբայի իշխանությունների նկատմամբ ճնշման ուժեղացում, թեև նախապատվությունը շարունակում է տրվել դիվանագիտական ճանապարհին։

Մարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի դեմ գործողության ավարտից հետո մտադիր է մշակել Կուբայի նկատմամբ նոր քաղաքականություն։ Փետրվարին նա չէր բացառել կղզու նկատմամբ վերահսկողություն սահմանելու հնարավորությունը, իսկ հունիսին նաև չէր բացառել Կուբայի ղեկավարության փոփոխությանն ուղղված գործողությունը։

Share.