Ֆրանսիացի մոդել Թիլան Բլոնդոն, որը մանկության տարիներին Vogue Enfants ամսագրի կողմից անվանվել էր «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկ», ներկայացրել է իր հարսանեկան զգեստի ստեղծման բացառիկ կադրերը: Անցյալ ամիս մոդելն ամուսնացել է դիջեյ Բենջամին Աթթալի հետ և սոցիալական ցանցերում ներկայացրել է իր Miu Miu կուտյուր զգեստի հիմնական մանրամասները:

25-ամյա մոդելը խոստովանել է, որ Miu Miu հարսանեկան զգեստ կրելը իր վաղեմի մանկության երազանքն էր, քանի որ նա 16 տարեկանից աշխատում է ապրանքանիշի հետ:

Ջրահարսի ոճով ժանյակավոր զգեստը ստեղծելու համար օգտագործվել է ավելի քան 30 մետր հազվագյուտ ֆրանսիական ժանյակ: Նորաձևության տան արհեստավորները յուրաքանչյուր մանրուքի վրա ծախսել են 240 ժամ մանրակրկիտ ձեռքի աշխատանք: Արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի հարավում (Գրաս) գտնվող շքեղ Chateau Diter կալվածքում, որը գնահատվում է 64 միլիոն դոլար:

«Իմ ամենանվիրական երազանքն իրականացել է։ Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ տարիների համագործակցությունից հետո նրանք կստեղծեն իմ երազանքի զգեստը կյանքիս ամենակարևոր օրվա համար», – լուսանկարներին կից գրել է Թիլեյնը։

Զույգի պաշտոնական հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել հունիսին Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում, որտեղ Բլոնդոն կրել է Եվա Բուսկիլայի կուտյուրե զգեստ։

Զույգն ամուսնացել է նշանադրության մասին հայտարարելուց ընդամենը երեք ամիս անց։

