Իսպանիայի հավաքականի հարձակվող Գոնսալո Գարսիան Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց «Ֆուլհեմ», հաղորդում է անգլիական ակումբի կայքը։
22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2031թ․ հունիսը ևս տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Նշվում է, որ տրանսֆերի գումարը կազմել է 40 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Գոնսալո Գարսիան «Ռեալի» հետ մասնակցել է 39 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
