ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ExxonMobil» և «Chevron» ընկերություններին մեղադրել է վառելիքի գների աճի հաշվին «չափազանց շատ փող» են վաստակելու մեջ։ Նա հայտարարել է, որ նավթային հսկաները պետք է «այդ փողերի մի մասը վերադարձնեն հանրությանը»:
«Ինձ դա դուր չի գալիս»,- հայտարարել է Թրամփը՝ երեք օր անց այն բանից հետո, երբ ընկերությունները հայտնել էին երկրորդ եռամսյակի տպավորիչ արդյունքների մասին Իրանում ընթացող պատերազմի ֆոնին, որը բարձր է պահում նավթի գները: «Chevron-ը՝ չափազանց շատ փող: ExxonMobil-ը՝ չափազանց շատ: Չափազանց շատ փող»,- ասել է նա։
«Exxon» և «Chevron» ընկերությունները անմիջապես չեն պատասխանել մեկնաբանության հարցումներին:
