ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Լենինգրադի մարզի Կրասնի Բոր բնակավայրում գտնվող Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Այս մասին հայտնել են Wildberries-ի և Russ-ի (RWB) միավորված ընկերության մամուլի ծառայությունից։
«Լենինգրադի մարզի Կրասնի Բոր բնակավայրում գտնվող ընկերության լոգիստիկ օբյեկտի վրա հարձակման պատճառով հրդեհ է բռնկվել։ Տեղում աշխատում են հրշեջ հաշվարկները։ Օբյեկտում իրականացվել է նախապես տարհանում։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», – ասված է հաղորդագրության մեջ։
Ընթացիկ մատակարարումների ընդունումը ժամանակավորապես սահմանափակված է, դրանք վերաուղղորդվել են այլ օբյեկտներ, նշել են RWB-ում։»։
