Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ իրանական նավի վրա ուկրաինական հարձակումից հետո Թեհրանը պատրաստ էր հարվածել Ուկրաինայում գտնվող 3 օբյեկտի: Այս մասին տեղեկացնում է Press TV հեռուստաալիքը։

Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 25-ին Ուկրաինան ռազմական հարձակում է իրականացրել իրանական առևտրային նավի վրա: Հարձակման հետևանքով զոհվել է մեկ նավաստի, ևս մեկը վիրավորվել է։

«Մենք պատրաստ էինք հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտներին, սակայն չեղարկեցինք հարձակումը Ուկրաինայի ներողությունից հետո»,– ասել է Ռեզային:

Հիշեցնենք` Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային օգոստոսի 3-ին ասել էր` Իրանը տեղեկություններ ունի, որ Ուկրաինան միտումնավոր է հարձակվել իրանական նավի վրա: Նա նշել էր, որ Թեհրանը կձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի Կիևը պատասխան տա իր արածի համար:

Share.