Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 6-8-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում օգոստոսի 3-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 3-8-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 36-38 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +30…+32 աստիճան։
