Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի հաղորդմամբ՝ Գելենջիկի մոտ գտնվող Արխիպո-Օսիպովկա գյուղում անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, որոնցից երեքը՝ երեխաներ:

Հարձակման հետևանքով տուժել է մոտ 40 մարդ, որոնցից 17-ը հոսպիտալացվել են: Տարածաշրջանային իշխանությունները հարձակումը որակել են որպես քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության դեմ ուղղված նպատակային հարված:

Share.