ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակիչը վիճակախաղում շահել է 1 մլն դոլարի գլխավոր մրցանակը՝ 7 թվի հետ իր վաղեմի կապի շնորհիվ, հայտնել է UPI-ն։
Բիսքոու քաղաքի բնակիչ Թոմաս Մունյոսը North Carolina Education Lottery-ի ներկայացուցիչներին պատմել է, որ Candor V Mart խանութում նկատել է $10 Triple Red 777 Jackpot ակնթարթային վիճակախաղի տոմսը և անմիջապես որոշել է գնել այն։
«Յոթը իմ թիվն է։ Ես ծնվել եմ ամսի 7-ին, 1977 թվականին», — բացատրել է նա։
Մունյոսը հենց խանութում քերել է տոմսի պաշտպանիչ շերտը և հայտնաբերել, որ շահել է գլխավոր մրցանակը՝ 1 մլն դոլար։
«Ամբողջ մարմնով հուզվեցի», — պատմել է հաջողակ տղամարդը։
Շահողի խոսքով՝ գումարի մի մասով նա նախատեսում է ներդրումներ կատարել, ինչպես նաև գումար ծախսել իր հոբբիի՝ դասական ավտոմեքենաների վերականգնման վրա։
