Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի գիշերային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով անկլավի իշխանությունների տվյալներին։
Նրանց տվյալներով, հարվածները հասցվել են մի քանի բնակելի շենքերի։
Զոհվածների մասին հաղորդումները հնչել են այն ֆոնին, երբ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է պատերազմի դադարեցմանն ուղղված համաձայնագրի նոր փուլի հետ համաձայնելու մասին։
Գազայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ներկայացուցիչները հայտարարել են, որ կեսգիշերին մոտ հասցված հարվածների հետևանքով զոհվել է ութ մարդ։
Գերատեսչության տվյալներով,՝ Գազայի հատվածի կենտրոնական մասում իսրայելական ռազմական ուղղաթիռը հարված է հասցրել մի բնակարանի, ինչի հետևանքով զոհվել են տղամարդն ու նրա կինը, ևս մի քանի մարդ վիրավորվել են։
Գազա քաղաքի արևմուտքում գտնվող մեկ այլ բնակարանին հարվածը, ինչպես պնդվում է, հանգեցրել է տարեց տղամարդու և երեխայի մահվան։
Հատվածի հարավում՝ Խան Յունիսի հյուսիս-արևմուտքում գտնվող շրջանում, մեկ այլ բնակարանի վրա հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ երեխա։
