Մոսկվայի կենտրոնում՝ Կուդրինսկայա հրապարակում գտնվող բարձրահարկ շենքի Balzi Rossi իտալական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս 15-ը վիրավորվել է, հայտնել է «Կոմերսանտ»-ը՝ հղում կատարելով մայրաքաղաքի ՆԳՆ վարչության մամուլի ծառայությանը։

Պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը մոտ 20:10-ին։ Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները, մասնագետները պարզում են տեղի ունեցածի պատճառները։

Նախնական տվյալներով՝ միջադեպի պահին ռեստորանը փակ է եղել սովորական այցելուների համար․ այնտեղ անցկացվում էր մասնավոր խնջույք։

Պայթյունից հետո շենքի մոտ են ուղարկվել շտապօգնության բրիգադներ և ԱԻՆ աշխատակիցներ։

Դեպքի կապակցությամբ Մոսկվայի իշխանությունները նաև չեղարկել են գիշերային հեծանվափառատոնը, հայտնել են մայրաքաղաքի տրանսպորտի դեպարտամենտից։

Share.