ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ստիվ Ուիթքոֆն ու նրա փեսան՝ Ջարեդ Քուշները, առաջիկայում կմեկնեն Ուկրաինա։ Այս մասին հայտնում է «Financial Times»-ը՝ վկայակոչելով հենց Թրամփի հետ հարցազրույցը։

«FT-ի հետ զրույցում Թրամփն ընդգծել է, որ իր գլխավոր նպատակը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է։ Նա նաև հավելել է, որ մոտ օրերս նրա ներկայացուցիչներն առաջին անգամ կժամանեն Ուկրաինա»,- նշված է հոդվածում։

«Կարճ ասած՝ մեր նպատակը պատերազմը կանգնեցնելն է։ Մեզ ոչ թե հրթիռներ են պետք, այլ խաղաղություն»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Share.